Ատղաբանները պարզել են, որ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իրեն բնորոշ տարբերվող բնավորության գիծը, որն արտացոլում է իր ողջ էությունը: Նրանց ցուցաբերած վարքն ու արարքները խոսում են մարդկանց իրական բնավորության մասին: Որն է կենդանակերպի ամենաբարի նշանը:
Պետք է քաջ գիտակցել եւ ընդունել, որ յուրաքանչյուր մարդ լավ ու բարի գործեր անելը ընկալում է յուրովի: Ըստ աստղագետների, Ցուլը եւ Ձկները կենդանակերպի այն ներկայացուցիչներն են, որոնք յուրաքանչյուր հարցում պատրաստակամորեն սատարում են մյուսներին, օգնություն են ցուցաբերում դժվար պահերին՝ իրենց խորհուրդներով եւ գործերով:
Կյանքի ամենատարբեր վատ իրավիճակներում, նույնիսկ վիճաբանությունից հետո, նրանք առաջինը կփորձեն հաշտության եզրեր գտնել: Կյանքում յուրաքանչյուր մարդ կարող է տանը եւ աշխատավայրում դժվարություններ ունենալ մարդկանց հետ շփման մեջ, բայց այս երկու կենդանակերպի ներկայացուցիչներն են կարող են մեղմացնել հանգամանքները:
Դե իսկ մնացած բոլոր նշանների ներկայացուցիչներին հաջողվում է զսպել իրենց զգացմունքներն ու կրքերը, օրինակ՝ Խոյը, Աղեղնավորը եւ Առյուծը: Նրանք պատրաստ չեն մշըապես բարի լինել դիմացինի նկատմամբ:
Կույսի եւ Այծեղջյուրի տարրերը ներկայացնող մարդիկ հազվագյուտ դեպքերում են ի ցույց դնում բնավորության լավ հատկությունները: Գործնականը մշտապես հաղթում է ամեն իրավիճակում: Իրենց սեփական շահերն ավելի կարեւոր ունեն իրենց կյանքում:
Կարիճների հետ հաճելի է շփվել: Այս մարդիկ հատկապես կարևորում են անկեղծությունը և զպվածությունը:
Կշեռքները, Ջրհոսն ու Երկվորյակները, բաց են հաղորդակցության և նոր շփումների ու ծանոթությունների մեջ, սակայն երբեմն կարող են ընկնել եսասիրության գիրկը: Թեև դա բոլորովին էլ թույլ չի տալիս սխալմամբ ենթադրել, որ նրանք բարի չեն, սակայն բարյացակամ եւ բարի լինելը միշտ չէ, որ հաջողվում է նրանց: