Լրագրող Նանե Իսրայելյանը հայրենասիրական հերթական գրառումն է կատարել, որտեղ լրագրողը հիշատակել է Ժաննա Դարկին և փոքրիկ նախապատմությամբ վկայակոչել հայրենասիրական մղումները։
Երբ Ժաննա Դարկը մղվում էր հայրենիքի համար պայքարի, նա ճանապարհին է սովորում կրակել և նրա վրա ծիծաղում էին, սակայն այս կնոջ փխրուն հոգում իսկական հայրենասիրություն էր ապրում։ Ժաննա Դարկը ընկավ հանուն հայրենիքի։
Այս մասին Նանեն մասնավորապես գրել է․ «Երբ Ժաննա Դ’արկը բոլորին վստահեցնում էր, որ իր ճակատագիրն է Ֆրանսիական հողերի ազատագրումը և պիտի զորքեր գլխավորելով հաղթանակի,
նրան ծիծաղելով հարցնում են, գոնե ձիավարել կամ սուր բռնել գիտի՞. ասում է, որ ոչ, իրեն պետք է զորք, մնացածը ճանապարհին կսովորի։
Ճանապարհին ընդամենը կտրում է մազերը, որ արտաքին տեսքին չխաբվեն և հաղթանակ է բերում Ֆրանսիային։ Կա մի ներքին ուժ և համոզմունք, որը տրված է ճակատագրով»։