Արցախցի ապագա մայրիկներից շատերն այս օրերին հաջողությամբ տեղափոխվել են Հայաստան և լույս աշխարհ են բերում լույս բալիկների՝ միաժամանակ անհամբերությամբ սպասելով խաղաղ կենսապայմանների վերականգնմանը:
Այսօր Շենգավիթի ծննդատանը լույս աշխարհ է եկել հերթական պայծառ բալիկը, ում Արարատ են անվանել պապիկի պատվին: Արարատը ծննդատնից դուրս է գրվել Հաղթելու ենք խորհրդանշական ու մեզ համար կենսական կարևորություն ձեռք բերած գրությունն ունեցող գլխարկով, ինչպես նաև զինվորական հագուստով:
Փոքրիկ Արարատը միառժամանակ մայրիկի հետ կբնակվի Արարատում, մինչ հայրիկն ու ընկերները ընթացիկ մարտերը կհասցնեն հաղթական ու փառահեղ ավարտին:
Նույն ծննդատանը լույս աշխարհ է եկել նաև մեկ այլ տղա երեխա, ում Արայիկ են անվանել: Հայոց մայրերը շարունակում են նոր ծնունդներով պայքարում հակառակորդի գործողողությունների դեմ: Արայիկ Մանասյանն էլ Ուխտաձորից է և ընտանիքի առաջին բալիկն է:
Հայրերը պայքարում են այսօր, որ վաղն իրենց բալիկներն ապրել շատ ավելի ապահով հայրենիքում: