Գրեթե ամեն օր չարտերային չվերթներ են կազմակերպվում այն հայրենակիցների համար, ովքեր վաղօրոք ցանկություն են հայտնել հայրենիք վերադառնալու, և նրանց անունը ներառված է թռիչքի նպատակով կազմված ցուցակներում, թեպետ այդ ցուցակները ևս ենթակա են փոփոխության , քանի որ ուղևորներից ոմանք կարող են փոխել իրենց մտադրությունը:
Արվում է հնարավոր ամեն բան ավելի մեծ թվով մեր հայրենակիցների հայրենիք բերելու համար: Հերթական թռիչքը նախատեսված հունսիս 8-ին ՝ ուղղությունը Մոսկվա-Երևան: Այս անգամ Դեսպանատանը հերթագրված քաղաքացիներից բացի Հայաստան են ժամանում մեր ապագա զինվորները, նրանց ընտանիքի անդամները:
Տոմսի արժեքը կազմում է 13.000 ռուսական ռուբլի: Այս դեպքում ևս հնարավոր են կուտակումներ , այդ պատճառով սահմանվել են տոմս ձեռք բերելու հատուկ օրեր և ժամեր. հունիսի 7-ին և 8-ին , ընդ որում առաջին դեպքում ուղևորները տոմսի համար կարող են դիմել ժամը՝ 10։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում,
իսկ երկրորդ դեպքում ՝ հունիսի 8-ին՝ ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ը: ԱԳՆ պաշտոնական էջը տեղեկացնում է հունիս ամսվա այլ չվերթների մասին: