Դերասաուհի Իրինա Այվազյանը արդեն մի քանի ամիս է, ինչ վերականգնել է իր համացանցային ակտիվությունը։ Նա տևական շրջան պասիվ էր և հրապարակումներով հանդես չէր գալիս։
Մի առիթով էլ դերասանուհին հայտնել էր, որ իր անձնական կյանքն այլևս հանրային չի լինի։ Որոշումը կապված է նախկինում չստացված անձնական կյանքի հետ։
Դերասանուհին ինսթագրամյան օգտահաշիվը վերականգնելուն պես բախվեց սուր քննադատությունների։ Նրան սկսեցին քննադատել արտաքին տեսքի համար․ նա վերջին շրջանում փոքր-ինչ գիրացել է, ինչի կողքով էլ հանրությունը չկարողացավ ուղղակի անցնել։
Վերջերս ունեցած հարցազրույցներից մեկի ժամանակ Իրինան հայտարարեց, որ ինքն իր մարմնում հարմարավետ է զգում և կնիհարի այն ժամանակ, երբ դա կցանկանա։ Օրերս էլ դերասանուհին մի գրառմաբ էր հանդես եկել, որը հուզիչ էր։ Իր գրառման մեջ նա խոսել է կարոտի մասին և այն գեղեցիկ անվանել։
Դերասանուհու հուզիչ հրապարակումը և մի քանի այլ լուսնկարներ կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։