Արամ Ասատրյանն այն հայ երգիչներից էր, ով կյանքից հեռանալուց հետո տարիներ անց հիշվում է, նրա երգերը լսում են ավելի վաղ սերնդի ներկայացուցիչներ, որոնց Արամ Ասատրյանի երգերը հիշեցնում է անցած գնացած գեղեցիկ ու բարի օրերի մասին։
Կյանքից անժամանակ հեռացած երգչի որդիները նրա հիշատակը վառ են պահում։ Նրա մասին պարբերաբար հրապարակումներ են կատարում, հանրայնացնում հայրիկի լուսանկարները և կից գրառումներում հայտնում իրենց սրտում բույն դրած կարոտի մասին։
Այս անգամ Արամ Ասատրյանի որդիները՝ Տիգրան և Արտաշ Ասատրյանները, հրապարակել են մայրիկի լուսանկարը և անչափ հուզիչ խոսքերով ձևակերպել գրառումը։ Հրապարակումները կապված են եղել երգիչների մայրիկի ծննդյան օրվա հետ։
Տիգրան Ասատրյանը գրել էր․ «Շնորհավոր երկնային ծնունդդ, Մա’մ ջան… Մայր իմ, մայր իմ թանկագին, խոնարհվում եմ քո առջև, և ուզում եմ ասել շնորհակալ եմ, մայր իմ քեզ»:
Իսկ Արտաշ Ասատրյանը գրել էր․ «Շնորհավոր ծնունդդ, մամ ջան։ Կարոտել եմ շատ քեզ»։ Հուզիչ հրապարակուների մասին առավել մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։