Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Նա հայրենիք է այցելել աշխատանքային նպատակով, որին զուգահեռ նաև փորձում է կարոտն առնել հայրենիքից, ընկերներից և մտերիմներից։
Մհերի և դեարսանուհի Անի Երանյանի հնարավոր սիրավեպի մասին քննարկումներն ակտիվորեն շարունակվում են։ Նրանք համատեղ ռեալիթի շոու են նկարում, որն էլ հենց սկիզբ դարձավ ակտիվ քննարկումների։
Իսկ նրանց միջև սիրավեպի առկայությունը զույգը չի հերքում, սակայն չի էլ հաստատում, որն էլ պատճառ է դառնում քննարկումների թեժացմանը։
Քննարկուների զարգացմանը նրանք նույնպես նպաստում են իրենց ինտրիգային հրապարակումներով։ Այս օրերին նման մի հրապարակմամբ է հանդես եկել Անի Երանյանը։
Նա գրել է, որ շատ է կարոտել Մհերին, որին ի պատասխան Մհերը գրել է, որ ինքն ավելի շատ է կարոտել։ Դերասանուհւ հրապարակումը և զույգի ինտրիգային երկխոսությունն առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։