«Կարոտել եմ քեզ․․․»․ Մարիամ Ալեքսանյանի հուզիչ գրառումը հոր մասին և ընտանեկան լուսանկարները

Մարիամ Ալեքսանյանը, ով համացանցային հարթակում մեծ ակտիվություն ունի և հետևորդներին սիրով ցույց է տալիս իր առօրյան ու կյանքը, այս անգմա խոսել է իր հոգու ամենանվիրական զգացմունքներից և հոգում բնակվող կարոտագին թախիծը նկարագրել։

Մարիամը ընտանեկան լուսանկարներ է հանրայնացրել։ Դրանք արխիվային են և հոր մասնակցությամբ։ Լուսանկարներին կցված գրառումներում դերասանուհին նշել է, թե որքան շատ է կարոտում հայրիկին։

 

Դերասանուհին հետևորդներին հորդորել է ներողամիտ և շնորհակալ լինել, այնուհետև հավելել, որ կենսունակություն և ուժ տվողը հենց ընտանիքն է։

«Մեզ երջանկություն պարգևողը ընտանիքն է, նրա ներսում ապրող մարդկանց առողջությունը, իրենց աչքերի փայլը և ժպիտը»,- գրել է Մարիամը, այնուհետև կոչ արել սիրել ընտանիքը և հարազատներին ու ընտանիքի անդամներին ամուր գրկել և ամեն օր հայտնել, թե որքան են շատ են սիրում նրանց։

Մարիամը հաճախակի է ընտանեկան դրվագներ ներկայացնում և խոսում ընտանիքի մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!