«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալը հասցրել է սիրվել հազարավոր հեռուստադիտողների կողմից։ Հատկապես սիրվել են Թելման Խաչատրյան և Էթերի Ոսկանյան զույգը։ Առաջին իսկ սերիայի թողարկումից հետո չուշացան զույգին սիրավեպ վերագրելու խոսակցությունները։
Թելմանը վերջին շրջանում գտնվել է Ամերիկայում։ Այժմ նա վերադարձել է և շտապել նկարահանման հրապարակ, որտեղից էլ ընկերների հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և կից գրել․ «Կարոտած»։
Նույն հրապարակուը կատարել է նաև Էթերին, որից հետո խոսակցությունները վերսկսել են։ Սակայն զույգը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է իրենց վերագրված սիրավեպը։
Այնուհետև Թելմանը ևս մեկ հանրայնացում է կատարել, որտեղ զույգը զրուցում է, սակայն ձայն չլինելու պատճառով անհասկանալի է նրանց զրույցի թեման։ Բայց դերասանը կից բացել է փակագծերը․ «Հարցնում եմ կարոտե՞լ ես ինձ, ասում է՝ չէ»։
Նրանց երկրպագուները շատ են ցանկանոմ նրանց միասին տեսնել։ Նրանք մեկնաբանություններում հաճախակի են նշում, որ անչափ համահունչ, ներդաշնակ զույգ են։