Կարո՞ղ եք կռահել, թե ում մանկության լուսանկարն է

Յուրաքանչյուրիս կյանքում մանկությունը այն ժամանակշրջան է, երբ կարոտով ու երանության ժպիտով ենք հիշում։ Մենք բոլորս էլ գալիս ենք մանկությունից, որտեղից անթիվ պատառիկներ ենք բերում և  խնամքով պահում մինչև կյանքի վերջ։

Մանկության լուսանկարները այդ պատառիկների մի մասն են, որոնք անսահման երջանիկ ու անհոգ պահեր են հիշեցնում։ Ներկայացված մանկության այս պատառիկը  սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի մանկությունից է։

Հասմիկը ծնվել է 1977 թվականին, Երևանում։ Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել բավականին վաղ տարիքում։

Նա երաժշտական կիրթությունը սկսել է Ա․ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցից, այնուհետ կրթությունը  շարունակել է  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ վոկալի բաժնում։

Սակայն կիսատ է թողել, քանի որ մեկնել է Ամերիկա։ Երգչուհին ունի նաև լրագրողի մասնագիտություն։ Սովորել է «Գլաձոր» համալսարանում։ Համերգներով հանդես է եկել  Հայաստանում և Հայաստանից դուրս։

Աշխատել է  «Արմենիա» հեռուստաընկերությունում, վարել  տարբեր հաղորդումներ։ Հասմիկ Կարապետյանն ամուսնացած է ունի մեկ երեխա։

Понравилась статья? Поделиться с друзьями: