Կարո՞ղ եք կռահել, թե ո՞ր հայտնի և սիրված երգիչն է մանուկ հասակում

Մանկության լուսանկարերը ընտանեկան ալբոմում միշտ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում, ինչպես մանկության հուշերն են առանձնահատուկ տեղ զբաղեցնում մեր հոգում։ Դրանք մանկության գեղեցիկ և անմոռանալի հուշեր են  կյանքի ամենաերջանիկ, անհոգ ու ուրախ ժամանակահատվածից։

Առանձնակի հետաքրքրություն են առաջացնում հայտնիների մանկության լուսանկարները։ Ներկայացված լուսանկարում հայտնի սիրված երգիչ Միհրան Ծառուկյանն է։ Երաժշտական նախնական կրթությունը ստացել է Սպայի տան երգի ստուդիայում։ Պարել է «Ստիլ» պարային ակումբում: Այնուհետև սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։

2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում։ Միհրանը հայ երգարվեստում հայտնի դարձավ  «Հայ սուպերսթար» հեռուստանախագծից, որտեղ նա դարձավ ֆինալիստ։

Նա անմիջապես հավաքեց երկրպագուների մեծ բանակ։ Երաժշտական գործունեությունից զատ Միհրանը նաև դերասանական գործունեություն ունի։ Նա խաղացել է մի շարք սերիալներում։

Ամուսնացած է երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի հետ։ Զույգն ամուսնացել է 2019 թվականին։ Նրանք ունեն մեկ որդի՝ Ռոբերտը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!