Մանկության լուսանկարները դրանք ոչ միայն պահարանում՝ ընտանեկան ալբոմում տեղ գտած, այլև մեր հոգում առհավետ մնայուն կյանքի ամենաջերմ հիշողություններն են։ Ալբոմը թերթելիս արթնանում են անցյալի պատկերները և մի պահ կարծես կտրվում ենք կյանքից , հոգսաշատ առօրյայից։
Ժպիտով ենք հիշում տարիներ առաջ հանդիպած դեմքերն ու դեպքերը։ Ներկայացված լուսանկարը լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանի մանկության հուշերից է։
Կարծում ենք Արուսիկը չի փոխվել։ Մանկությունից պահպանվել են նրա գեղեցիկ և նուրբ դիմագծերը։ Լրագրողը ճանաչելի դարձավ «Լավ երեկո» հաղորդաշարից և սիրվեց հեռուստադիտողի, հանրության կողմից։
Ամիսներ առաջ նա ամուսնացավ: Մի առիթով Արուսիկը պատմել է, որ շատ հետաքրքրական է եղել իր ու ամուսնու հանդիպումն ու ծանոթությունը։ Լրագրողն ապագա ամուսնուց հարցազրույց է վերցրել և այդպես տեղի է ունեցել նրանց ծանոթությունը։
Արուսիկը խորհուրդ է տվել երիտասարդ աղջիկներին ուշադիր լինել և մազերը միշտ հարդարած տանից դուրս գալ, քանի որ երբեք չեն կարող պատկերացնեկլ, թե որ պահին տեղի կունենա իրենց ընտրյալի հետ ծանոթությունը։