Մանկությունն մի ժամանակաշրջան է, երբ թվում է հավետ ապրելու ենք այդ շրջանում և երբեք չի վերջանալու։ է։ Ու շատ հաճախ երազում ենք շուտ մեծանալ։ Մեծանալով՝ երանի տալիս անհոգ տարիներին։
Մանկության տարիներին արված լուսանկարները կարծես մանկությունից պոկված պատառիկներ լինեն, որոնք կոչված են հավերժ հիշեցնել անհոգ տարիների համն ու հոտը։ Յուրաքանչյուր անհատ գալիս է մանկությունից։ Հոգեբանները պնդում են, որ հասուն կյանքը ուղիղ կապ ունի մանկության հետ։
Մենք բոլորս գալիս ենք այդ աշխարհից։ Մանկության տարիների լուսանկարները առանձնակի հետաքրքրություն են առաջացնում, հատկապես այնպիսի մարդկանց, ովքեր հանրային ճանաչում ունեն։
Ներկայացված լուսանկարը սիրված դերասանուհի, հաղորդավարուհի արդեն նաև երգչուհի Անահիտ Կիրակոսյանի մանկության տարիներից է։ Լուսանկարում Անահիտ մայրիկի հետ է։ ԴԵրասանուհին կարծես այդքան էլ չի փոխվել։ Նրա գեղեցիկ դիմագծերը պահպանվել են։
Դերասանուհին երեկ դարձավ 31 տարեկան։ Նրան շտապել են շնորհավորել ծանոթ և անծանոթ մարդիկ։ Նա սիրված է շատերի կողմից։