Մաթեմատիկական այսպիսի վարժությունների ճիշտ պատասխանը հեշտությամբ և հմտորեն գտնելու համար անհրաժեշտ կլինի մի փոքր լարել հիշողությունը և վերհիշել, թե դպրոցական տարիներին մաթեմատիկայի ուսուցիչն ինչպես էր սովորեցնում նմանատիպ վարժությունների լուծմանը հանգել։
Անհրաժեշտ կլինի հիշել մաթեմատիկայում հատուկ սահմանված վարժությունների կատարման հերթականությունը։ Ինչպես հայտնի է, նմանատիպ բոլոր վարժություններում առաջինն անպայմմանորեն կատարվում է փակագծերի մեջ գտնվող թվաբանությունը։
Այնուհետև դրանից դուրս գտնվող գործողությունները պետք է կատարել ձախից աջ սկզբունքով։ Հետևաբար, առաջադրված վարժության լուծմանը կարող եք հանգել հետևյալ հերթականությամբ․ 5-4=1, 1+1=2, 18։3=6, 6.3=18, 6․2=12։
Այսպիսով՝ ճիշտ խատասխանը կլինի՝ տասներկու։ Շփոթմունքն առաջ է գալիս փակագծից հետո կատարվելիք գործողությունների ժամանակ։ Այստեղ գաղտնիքը կայանում է նրանում, որ մոտեցման հստակ սկզբունք գոյություն ունի՝ ձախից աջ հերթականությամբ։
Հենց սրանից էլ կախված է պատասխանի երկակիությունը։ Փորձեք երկու տարբերակն էլ և կհամոզվեք, սակայն պետք է հիշել սահմանված կանոնը և երբեք չեք սխալվի։