Մանկության լուսանկարների հանրայնացումը բավականին տարածված է սոցհարթակներում։ Իր մանկության լուսանկարը հանրայնացնելուց ժամանակին հետ չի մնացել նաև ճանաչված ու հայտնի հաղորդավար Պետրոս Ղազարյանը։
Նա մի առիթով անկեղծորեն ասել է, որ երբեմն մտովի հետ է վերադառնում մանկություն և հոգին լցվում է ջերմությամբ։ Պ․ Ղազարյանը լրագրության ոլորտի ակնառու դեմքերից է։
Չնայած նա ավարտել է Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը, բայց իր հետագա գործունեությունը ծավալել է լրագրության ասպարեզում։
Հայտնի հաղորդավարն անցել է բավականին հետաքիքիր ճանապարհ և հիմա էլ շարունակում է անցնել իր ուղին՝ փորձելով հաճույք ստանալ իր արած աշխատանքից և ամեն մի օրվանից։ Նա ամեն օր այցելում է լողավազան, փորձում վարել առողջ ապրելակերպ։
Պետրոս Ղազարյանն ամուսնացած է ԿԳՄՍ ներկայիս փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Նրանք ունեն երկու աղջիկներ, ովքեր դպրոցականներ են։
Հայրը նշում է, որ իր աղջիկների օրինակով կարող է փաստել, որ ներկայիս սերունդն իր զարգացվածությամբ բավականին առաջ է նախորդ սերնդից։