Տարաբախտ ու տաղանդաշատ երկու հայ մեծանուն ստեղծագործողներ Վիլյամ Սարոյանը և Հովհաննես Շիրազը հայտնի են իրենց բարձրարվեստ գործերով։
Շիրազին և Սարոյանին կապում են ոչ միայն նրանց հաջողված ու արժեքավոր գեղարվեստական ստեղծագործությունները, այլ նաև ճակատագրական դիպվածները։
Մեծանուն երկու հեղինակներն էլ, չնայած որ ապրել են բոլորովին տարբեր միջավայրերում, սակայն uփական մաշկի վրա զգացել են անհայր մանկության բոլոր դժվարությունները։
Երկու տղաներն էլ մանուկ հասակում շատ վաղ են կորցրել իրենց հայրերին։ Այս փաստն էլ տեղ է գտել նրանց ստեղծագործություններում։ Շիրազը հետագայում ստեղծեց արժեքավոր «Հուշարձան հայրիկիս շարքը»։
Սարոյանն էլ ավելի հասուն տարիքում գտավ իր հոր ստեղծագործությունների տետրը, որն էլ մոտիվացրեց նրան, որ նա էլ ստեղծագործի։ Հոր հետքերը Սարոյանին հասցրին համաշխարհային ճանաչման։
Հետագայում տղանդաշատ գրողն իր ստեղծագործություններում հաճախ էր դիմում հոր կերպարին։ Անհայր մեծացած երկու հեղինակներն էլ հայրենիքում իրար հանդիպելիս անսահման երջանկացել են։