Կարո՞ղ եք ասել, թե որ հայտնի երգչուհու մանկության լուսանկարն է․ մանրամասներ նրա մասին

Շատերն են նոստալգիկ ապրումներով անդրադարձ կատարում իրենց մանկությանը՝ այդ հուշերը վերապրելով մանկության տարիների լուսանկարների միջոցով։ Հերթական մանկության պատմությունն ու լուսանկարը, որ ներկայացնում ենք, հանրահայտ երգչուհի Իվետա Մուկուչյանինն է։

Իվետան գունագեղ եւ հետաքրքիր մանկություն է ունեցել։ Նա ծնվել է Երևանում։ Իվետան իր մանկության մի մասն անց է կացրել Երևանում, իսկ երբ հինգ տարեկան է եղել, ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա։

Մանկության մյուս մասը Գերմանիայի Համբուրգում անցկացրած Իվետան ավելի հասուն տարիքում դարձյալ վերադառնում է հայրենիք, սակայն արդեն որոշակի նպատակներով։ Նա հայրենիքում կարողանում է իրագործել իր նպատակները՝ դառնալով երգչուհի և ճանաչում ձեռք բերելով։

Իվետայի մասին շատ է խոսվում, նրա մարդկային հմայքի և երգչուհու տաղանդի մասին տարբեր առիթներով անդրադարձներ են կատարվում։ Երգչուհին կարողացել է իր համար կայուն կամուրջ ստեղծել իր մանկության երկու աշխարհների՝ Հայաստանի և Գերմանիայի միջև։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!