Կարո՞ղ եք ասել, թե որ հայտնի անհատների վաղ տարիքի լուսանկարն է սա

Երգարվեստի ոլորտում բավականին ազդեցիկ և հնչեղ անուն է Արմենչիկի անունը, ում իսկական անունն ու ազգանունը Արմեն Գոնդրաչյան է։ Արմենը երաժշտական ոլորտում ամենևին էլ պատահական չի հայտնվել։ Նա երաժշտական կարողություններն ու հակումները ժառանգել է հայրիկից։

Արմենի հայրիկը՝ Հարպետը, ծնվել ու ընտանիք է կազմել Հայաստանում։ Նա ժամանակին բավականին հայտնի երաժշիտ ու երգիչ է եղել։ Երբ Արմենը դպրոցահասակ տղա է եղել և նոր է բոլորել ինը տարին, Հարպետը ընտանիքի հետ միասին Ամերիկա տեղափոխվելու որոշում է կայացրել։

Նրա որդին երաժշտական ոլորտում կայացել է՝ ապրելով ու գործելով ամերիկյան միջավայրում, սակայն կապը հայրենիքի և հայրենակիցների հետ երբևէ չի կորցրել, հակառակը, շատ ամուր պահել է։ Դա է նաև պատճառը, որ ներկայումս Արմենչիկը հայկական բոլոր խնջույքներում ամենից շատ հնչող երգիչն է։

Արմենչիկի երաժշտական համբավը այժմ մի քանի անգամ գերազանցում է նրա հայրիկի ունեցած համբավից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!