Կարո՞ղ եք ասել, թե ովքեր են լուսանկարում․ այժմ նրանք բավականին հայտնի դեմքեր են

Լուսանկարը, որ ներկայացնում ենք ստորև, տարիներ վաղեմություն և հետաքրքիր պատմություն ունի։ Լուսանկարում մանկության մտերիմներ են՝ Սիրուշոն ու Հրաչուհի Ութմազյանը։ Նրանք գտնվում են շատ հետաքրքիր մի վայրում։

Լուսանկարն արվել է Ամերիկայում՝ Նիագարա ջրվեժի մոտ։ Լուսանկարում Սիրուշոն յոթ տարեկան է, իսկ հրաչուհին ութ տարեկան է։ Այդ ժամանակ նրանք Ամերիկայում վայելում են իրենց ընտանեկան հանգիստը։

Ինչպես հայտնի է, Սիրուշոյի և Հրաչուհու հայրերը թատերական ոլորտից են։ Նրանք երկուսն էլ հետաքրքիր կերպարներ են և հանդես են գալիս արժեքավոր ներկայացումներով։

Բացի ծնողների մասնագիտական նմանությունը, Սիրուշոն ու Հրաչուհին ունեն այլ ընդհանրություններ ևս։ Նրանք երկուսն էլ սովորել են Միջազգային հարաբերությունների բաժնում, սակայն Սիրուշոն կայացել է երգրավեստի ոլորտում, իսկ Հրաչուհին իրեն գտել է հաղորդավարության բնագավառում։

Նշենք, որ բերված լուսանկարն իր սոցհարթակում ժամանակին հանրայնացրել է Սիրուշոն՝ առաջարկելով, որ օգտատերերը գուշակեն, թե որտեղ է արվել լուսանկարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: