Կարո՞ղ եք ասել՝ ովքեր են պատկերված լուսանկարում

Հին լուսանկարային հիշողություններն իրենց մեջ միշտ էլ թանկագին տարրեր են ամփոփում, որոնք թարմանում են դրանք նայելիս։ Մանկության նոստալգիկ հիշողությունների մեջ ընկնելը բնորոշ է բոլորին։

Մանկության նոստալգիկ հիշողությունների գիրկն է ընկել երգիչներից Մհերը, ով վերջին շրջանում բավականին պասիվ է հանրային տիրույթում՝ ի տարբերություն նախորդ ամիսների։

Մհերը հիշել է իր ծնողներին և տեղադրել նրանց երիտասարդության ժամանակվա լուսանկարը։ Լուսանկարին կից Մհերը գրել է, որ այն արվել է 1980 թվականին։ Այսինքն՝ շուրջ քառասուն տարվա պատմություն ունի։ Նա նաև գրել է, որ ինքը պաշտում է իր ծնողներին, անչափ շնորհակալ է Աստծուն իր ծնողների համար:

«Մենք պետք է գնահատենք, որ Աստված մեզ տալիս է ծնողներ, և նրանց միջոցով մենք գալիս ենք այս աշխարհ:Սիրեք, հարգեք, գնահատեք նրանց միշտ»,- իր նոստալգիկ մտքերն ավարտել է երգիչ Մհերը, ով այդպես էլ չկարողացավ ներկայանալ քաղաքական դաշտում:

Понравилась статья? Поделиться с друзьями: