Երբեմն մանկության և ներկայի լուսանկարները համադրելիս դժվար է լինում նմանության եզրեր գտնել, քանի որ տարիների ընթացքում անձն անճանաչելիորեն փոխվում է։ Սակայն լինում է նաև այնպես, որ մանկության լուսանկարների և ներկայի կերպարի միջև փոփոխությունը չնչին է լինում։
Վերջին տարբերակը գործում է Սիրուշոյի դեպքում։ Սիրված երգչուհին, ով դեռ հինգից վեց տարեկան հասակում հայտնի ու ճանաչված էր շատերի կողմից, այսօր էական փոփոխության չի ենթարկվել և նրան կարելի է հեշտությամբ ճանաչել նույնիսկ մանկության լուսանկարներում։
Դրա պատճառներից մեկն էլ, թերևս, այն փաստն է, որ Սիրուշոն արտաքին տեսքի էական, կտրուկ ու լուրջ փոփոխություններ չի անում։ Չնայած, որ նա ամեն անգամ ներկայանում է տարբեր կերպարներում, տարբեր զարդարաքնով ու ոճով, սակայն տեսքը անփոփոխ է թողնում։
Սա վկայում է այն մասին, որ որգչուհում միանգամայն դուր է գալիս իր արատաքին տեսքը և ոճային կտրուկ փոփոխությունների կարիք չի զգում։