Հետամուսնական շրջանը միմյանց բացահայտելու և իրար շատ ավելի լավ ճանաչելու շրջափուլ է։ Քանի որ միմյանց լավ ճանաչելու լավագույն բանալին տալիս է մանկությունը, մանկության տարիների հիշողությունները, շատերը գնում են դեպի այդ տարիներ։
Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն իր սոցհարթակում տեղադրել է իր և ամուսնու մանկության լուսանկարները։ Նա իրենցից յուրաքանչյուրի նկարի ներքո գրել է իրենց անունները՝ Մերի և Վարդան։
Մերին, ինչպես հայտնի է, ամուսնացած է արդեն մի քանի տարի և ամուսնու հետ բնակվում է Ամերիկայում։ Ամուսիններն արդեն մեկ դստրիկ ունեն։ Մերիի հրապարակումների մեծ մասը դստրիկի առօրյայի մասին են։
Դերասանուհին միառժամանակ դադար է վերցրել մասնագիտական ոլորտում, բայց շարունակում է հետևել ինքն իրեն։ Նա այցելում է մարզասրահ, զբաղվում է բալիկի խնամքով՝ երբեմն այդ մասին պատմելով սոցցանցային հրապարակումների միջոցով։
Դերասանուհին շատ հաճախ նաև հայկական միջավայրում կազմակերպված միջոցառումների է մասնակցում, ինչի մասին ևս իմանում ենք նրա սոցհարթակից։