Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր հայտնի դեմքի սեպտեմբերի մեկյան լուսանկարն է

Սեպտեմբերի մմեկը ոչ միայն սովորողների համար է առանձնահատուկ նշանակության օր, այլև նրանց համար, ովքեր վաղուց ավարտել են իրենց ուսումնական հաստատությունները և զբաղվում են տարբեր գործունեությամբ։

Բազմազբաղությունը, սակայն, չի խոչընդոտում, որ նրանցից շատերը սեպտեմբերի մեկին հիշեն իրենց դպրոցական տարիները, մասնավորապես առաջին քայլերը դպրոցում։

Սեպտեմբերի մեկյան նոստալգիկ հիշողությունների գիրկն է ընկել նաև հայտնի երգիչներից Անդրեն, ով օրվա խորհրդի համաձայն լուսանկարներ է տեղադրել։

Նա գրել է, որ կարելի է դասերից փախչելու սեզոնը մեկնարկած համարել։ Նշենք, որ Անդրեն դպրոց է հաճախել Ստեփանակերտում, որտեղ ծնվել ու անց է կացրել իր մանկության և պատանեկության շրջանը։

Դպրոցական կրթությանը զուգահեռ ապագա երգիչը նաև հաճախել է երաժշտության դպրոց՝ ստանալով նաև երաժշտական կրթություն։

Դեռ երեք տարեկանից երեխա Անդրեն աչքի է ընկել իր երաժշտական լսողությամբ և կարողություններով, ինչի շնորհիվ էլ ավելի մեծ տարիքում դարձել է դպրոցական միջոցառումների մշտական մասնակիցներից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: