Այսպիսի առաջադրանքները ուղեղն ակտիվ և ճկուն պահելու համար հիանալի լուծում են։ Նախ՝ այսպես կարելի է ժամանակն անցկացնել հետաքրքիր և երկրորդ՝ օգտավետ։
Բազմաթիվ ու անհաշիվ են համակարգչային ժամանակակից նման առաջադրանքներով խաղերը, որոնք սիրում են խաղալ երեխաները և հավատացեք նրանց մոտ խնդիրներն առավել հեշտ են լուծվում և զարմանալիորեն արագ։
Այս լուսանկարը ժամանակակից խաղերից վերցված մի հատված է և այս խառնաշփոթ սենյակում պետք է գտնել օձին։ Պետք է հաշվի առնել, որ այն կարող է լինել ամենուր, անգամ այնտեղ, որտեղ պատկերացնելն անգամ անհնարին է։
Խորհուրդ ենք տալիս նկարը մտովի բաժանել քառակուսիների և յուրաքանչյուր քառակուսի մանրակրկիտ ուսումնասիրել։ Համոզված եղեք՝ մի փոքր լարելով ուշադրությունը և լինելով սովորականից մի փոքր շատ համբերատար՝ հիանալիորեն կարող եք հասնել խնդրի լուծմանը։
Հենց համբերատարությունն ու յուրաքանչյուր դետալի հանդեպ հետաքրքրությունն է գաղտնիքը, որ երեխաներն այդքան արագ կարողանում են հասնել այսպիսի խնդիրների լուծմանը։