«Կարիք չկա սար ու ձոր ընկնել, թե ինչու են Հայաստանին 2,6 միլիարդ եվրո տալիս: Այդ փողը Հայաստանի ընտրողի վաստակն է»․ Նվեր Մնացականյանի ուշագրավ դիտարկումները

Լրագրող Նվեր Մնացականյանն իրեն հատուկ հեռտորաբանությամբ և հակիրճությամբ ամփոփել է ներհայաստանյան քաղաքական վերջին շրջանի խմորումները՝ անելով դիպուկ դիտարկումներ ու բերելով առկա փաստեր։

Լրագրողը ի մի է բերում անցնող օրերի ՍԴ-ի ուղիղեթերային քննարկումների մասին իր ունեցած տեղեկատվությունը՝ ամենևին էլ պատահական չհամարելով վերջին օրերին այդ քննարկումների շուրջ հետաքրքրության նվազմանը։

Նվեր Մնացականյանը կարծում է, որ ոչ միայն ներհայաստանյան ուժերը համոզվեցին, այլ նաև արտասահմանյան հեղինակավոր կառույցներն արձանագրեցին այն փաստը, որ այլևս հայ ընտրողը փակել է նախկին անօրինական ընտրությունների անփառունակ էջը։

Ուստի լրագրողը պատահական չի համարում, որ եվրոպական հեղինակավոր կառույցներից մեկն այդքան գումար տրամադրեց Հայաստանին։ Նվեր Մնացականյանն այն կարծիքին է, որ այդ գումարը վաստակել է հայ ընտրողը՝ իր համառությամբ և կամքի դրսևորմամբ։

Նվեր Մնացականյանի խիստ կարճատև, սակայն բովանդակային առումով բավականին խիտ խոսքը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: