«Կարինան դեռ փոքր է այս թեստի համար, բայց այնուամենայնիվ որոշեցի փորձել»․ Աննա Դովլաթյանը փորձարկումը դստեր հետ․ տեսանյութ

Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի դուստրը՝ Կարինան, դարձել է արտիստ ծնողների երկրպագուների սիրելին։ Օգտատերերն արդեն առավել ուրախանում են Կարինայի մասնակցությամբ հրապարակումներով, քան սիրելի արտիստների։

Այդ մասին հայտնում են հենց օգտատերերը մեկնաբանությունների դաշտում։ Աննա Դովլաթյանն այս անգամ որոշել է դստեր հետ անցկացնել հանրահայտ թեստը, երբ երեխային հորդորում են չուտել իր սիրելի ուտեստը, մինչ մայրիկը կգա։

Այդ ընթացքում երեխային նկարահանում են և հասկանում՝ արդյո՞ք երեխան լսում է մայրիկին, թե՞ սիրելի ուտեստը համտեսելու գայթակղությունը մեծ է լինում։ Ուտեստները հիմնականում շոկոլադի տեսքով են լինում։

Աննան հանրայնացված տեսնայութին  կից գրել  է, որ Կարինան այդ թեստի համար դեռ փոքր է, բայց ամեն դեպքում ցանկացել է փորձել։ Կարինային հանձնարարվել է չուտել նարինջը մինչ մայրիկի վերադարձը։

Կարինան համբերատար սպասել է, ապա կերել նարինջը։ Փոքրիկ հրաշքի անհամբեր սպասումները դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!