Երգչուհի Աննա Դովլաթյանի երկրպագուները սկսել են սիրել և անհամբերությամբ սպասել դստեր մասնակցությամբ հրապարակումներին։
Երգչուհու դուստրը՝ Կարինան, 1 տարեկան է։ Նա շատ անուշիկ փոքրիկ է։ Եվ բավական մեծացել է ու էլ ավելի գեղեցկացել։ Աննան նոր հրապարակում է կատարել դստեր մասնակցությամբ և հայտնել հետևորդներին, որ Կարինան կյանքում 1-ին անգամ թատրոն է այցելել և ինչպես երևում է լուսանկարներից, Կարինային անչափ դուր է եկել թատրոնը։
Այդ մասին Աննան գրել է․ «Կարինայի կյանքի առաջին թատրոնը․ նրան շատ դուր եկավ»։ Մեկնաբանություններում օգտատերերը հիացել են փոքրիկ Կարինայով։
Ոմանք աղջնակին նմանեցրել են մայրիկին։ Դովլաթյանը վերջերս հայտնել էր, որ նոր մասնագիտություն է ձեռք բերել և աշխատում է դիզայներական ոլորտում․ միջոցառումներ է կազմակերպում և զբաղվում ձևավորմամբ։
Նրա կողմից կատարված հրապարակումներում կարելի է տեսնել նրա աշխատանքները, որոնք նրբաճաշակ են և հիացմունքի արժանի։