Ագարակ համայնքից էր Միրզոյան Կարենը։ Այս տարի նա կդառնար քսանմեկ տարեկան։
Կարենը զինծառայության է անցել հունվարի 25-ին և զինծառայությունն անց է կացել Ստեփանակերտի զորամասերից մեկում։
Պատերազմի սկսվելուց հետո Կարենին տեղափոխել են Խոջալու։ Դրանից հետո նա եղել է այլ թեժ վայրերում։
Կարենը մասնակցել է արցախյան պատերազմին շուրջ քսանհինգ օր՝ լինելով մարտական գործողությունների ակտիվ կետերում, սակայն այդուհանդերձ տնեցիներին հանգստացնելով ու ոչինչ չպատմելով։
Կարենի մարտական վերջին դիրքը Շուշիում է եղել։ Երբ Կարենն ընկերների հետ հասկացել է, որ իրենք շրջափակման մեջ են հայտնվել, նրանք հստակ որոշել են, որ ոչ մի գնով գերի չպիտի ընկնեն։
Քանի որ Կարենն ու ընկերը արդեն մի քանի տեղով վիրավորում էին ստացել, նրանք ինքնաuպան են լինում, որպեսզի չհայտնվեն հակառակորդի ձեռքին ու չգերեվարվեն։ Կարենի վերջին զանգը հայրիկի հետ է եղել։
Նա առավոտյան խոսել է հայրիկի հետ՝ ասելով, որ լավ է, հանգստանում են։ Կարենի համար հերոսի չափանիշը Ռոբերտ Աբաջյանն է եղել։