Հանրահայտ ու շատ հարգված քաղաքական գործիչ Կարեն Դեմրիճյանի տիկին, ով ամուսնու ցավալի մահվանից հետո զբաղվում է նաև նրա գործունեության և արարքների մասին հուշագրություններ գրելով և գործչի կենսագրության անհայտ կողմերի ներկայացմամբ։
.
Պատկառելի տարիքով տիկին Ռիման հաճախ է հայտնվում լրագրողների ուշադրության կենտրոնում․ նրա հետ սիրով են զրուցում, հետաքրքրությամբ են նրանից հարցազրույցներ վերցնում, քանի որ դրանք արժեքավոր են ու կարևոր։
Հայտնի է դարձել, որ տիկին Ռիմայի մոտ առողջական որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով էլ նա հայտնվել է Էրեբունու հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկների խոսքերի համաձայն՝ արվում է ամեն ինչ, որպեսի տիկին Ռիմային վերադարձնեն նախկին վիճակի։
Նշենք, որ տիկին Ռիման ամուսնու հետ ծանոթացել է բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու տարիներին։ Նրանք ապրել են ներդաշնակ ու բազմամյա ամուսնական կյանք։ Միասին մեծացրել են երեք զավակի։ Այժմ նրանց զավակներն ունեն իրենց ընտանիքները, նիրենց զավակներին։