Կարեն Արությունով․ Ել հայ ժողովուրդ․ նոր տեսահոլովակ

Կարեն Հարությունյանը ռուսերենով երգ է ներկայացրել վեց ութ չափի մեջ։ Երգի տեքստում ասվում է՝ ել հայ ազգ, ել հակառակորդիդ դեմ։ Երգը պոզիտիվ է, թեև կռվի մասին է։

Արությունովը մի երգ էլ ունի, որը մեկ տարի առաջ է հանել, այն էլ կոչվում է ծաղկի Արցախ։ Հոլովակը ինչպես, որ հիմա սովորաբար անում են, կառուցված է դոկումենտալ կադրերով։ Շատ բան Կարեն Արությունովի մասին հայտնի չէ։ Նա Հայաստանում չէ, դա հաստատ է, բայց երգում է հայկական մելիզմներով երգեր ու հիմնականում ուրախ, առիթներին հարիր։

Եվ այս անգամ էլ նա որոշել է մելամաղձոտ կամ դրամատիկ չներկայացնել ներկա վիճակը, այլ ուրախային ռիթմերով, ուժով ներկայացնել, որ հղի պոզիտիվ տրամադրություններ ու պոզիտիվ մեսսիջներ։

Այժմ երգիչներից շատերը փորձում են վավերագրել ժամանակը հենց կատարումների ու հոլովակների միջոցով, որպեսզի ի հուշ մնա այս ամենը հետագա սերունդներին։

Տեսնեն մեր պայքարի բոլոր կողմերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: