Համացանցում ակտիվություն ունեցող քաղվերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ուշագրավ գրառմմբ է հանդես եկել, որտեղ կարևորել է կրթության որակը։ Նա պնդում է՝ ցանկացած բացասական միջադեպ կրթության պակասից և ստացած անորակ կրթությունից է։
Սաֆարյանը գրել է․ «Չկա մի ոլորտ, որի խնդիրները քննարկելուց հետո լուծումների դաշտում չգաս կրթության խնդրին… Կրթության, ոչ թե ինչ-որ հնարով դիպլոմ, գիտական աստիճան ճանկելու… Գրում ես՝ Հայաստանի դեմ ապացույց մի ստեղծեք, ընդամենը տեսանյութը մի հրապարակեք, կարդում, չեն հասկանում ու գրում են՝ Ուզում էիք շոյելո՞վ բռնեին, ուզում եք աղուհացով դիմավորեի՞ն, ուզում եք ի՞նչը արդարացնեք, ի՜նչ միջազգային հանրությո՞ւն, դա ո՞վ է, որ մեզ բան ասի ու այսպես շարունակ։
Սա տասնամյակներով դպրոցները ոչնչացնելու, հեռուստատեսությունը դեգրադացնելու դեռևս չկասեցված/չկասեցվող անկման, հասարակությանն առանց կրթվածության թողնելու հետևանքն է, որ բառացի գրածն էլ չեն ցանկանում հասկանալ կամ կարդում են և հասկանում այն, ինչ իրենց է անհրաժեշտ… Ընդամենն ասվել է՝ թշնամու բերանը լեզու չդրվի, ոչ ավելին…
Ոչ նրա մասին է, որ թեյ առաջարկեն, ոչ նրա մասին է, որ վնասազերծելիս չոչնչացնեն… Ընդամենը տեսանյութի… Կարդացի մի քանի լրատվական նյութերի ներքո այլ մեկնաբանություններ ևս ու սшրսшփ է։
Վերնագիր կարդացող հասարակության. երկար տեքստեր, հետաքննական նյութեր կարդալ չսիրելու պերճանքը և թշվառությունը…»։