«Կարանտինը կերկարաձգվի 6 ամսով»․ Առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ են սպասվում նոր սահմանափակումները

Առողջապահության նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը, հայտնել է, որ կարանտինը վեց ամսով երկարացվելու է։ Նա իր խոսքում համոզմունք է հայտնել, որ կարանտինային նշված որոշումն արդեն շրջանառության մեջ է և անպայմանորեն հաստատվելու է։

«Դա միանշանակ է»,- նշել  է Ավանեսյանը։ Նախարարը հավելել է, որ սեպտեմբերին կներկայցվի կարանտինային ամբողջական սահմանփակումների փաթեթը։

Նախարարը պարզաբանել է, որ «բարվոք թվերը» հուսադրող չեն։ Դրանք տարվա այս պահին են այդպիսին։ Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ուսումնական տարին սկսկելուն պես վիճակը կվատթարանա՝ աճ կլինի։ Առաջարկում է մինչև սեպտեմբեր հստակ կերպով պատրաստվել։

Մինչ հանրությունը պատրաստվում է անցում կատարել լիարժեք կյանքի, նախարարությունում նախապատրաստվում են նոր սահմանափակումներ։ Թագավարակը ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել Երկիրը։ Արդեն 1,5 տարի է, ինչ ամուր կառչած է համաճարակը և կարծես դեռ չի հաջողվում ազատվել այդ չարիքից։

Նախարարի հայտարարությունը շարժել է հանրության զայրույթը։ Մի շարք օգտատերեր իրենց բարկությունն են հայտնել սոցիալական տարբեր հարթակներում։ Մանրամասները տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: