Կատուն «մասնակցել է» Dior-ի ցուցադրությանը՝ «ստվեր նետելով» մոդելների վրա

Կատուն նորաձևության ցուցադրության աստղ է դարձել՝ ստվեր նետելով երկարոտն մոդելների վրա։ Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է կատուն բեմ դուրս եկել և քայլել դրանով՝ ուշադրություն չդարձնելով տեսախցիկներին, ինչպես նաև ներկա գտնվող բազմաթիվ մարդկանց։

Միջադեպը տեղի է ունեցել Մարոկոյի մայրաքաղաք Մարակեշում կայացած նորաձևության ցուցադրության ժամանակ։ Մոդելները ցուցադրել են ֆրանսիական Christian Dior նորաձևության տան ծովափնյա հագուստի հավաքածուն։

Տեսագրությունում կարելի է տեսնել՝ ինչպես է կենդանին մոդելների հետ զուգահեռ ընթանում, սակայն արդեն մի քանի վայրկյան անց նա փորձում է անցնել մանեկենուհիների երկար ոտքերի կողքով։ Հատկանշական է, որ աղջիկները և կատուն միմյանց չեն խանգարում։

Բեմահարթակի կողքին նաև մոմերով զարդարված ջրամբար է եղել, որը ևս ոչ մի տպավորություն չի գործել կենդանու վրա։ Վերջում փափկամազիկ գեղեցկուհին մոտեցել է հանդիսատեսին, ինչով ներկաներին հիացմունքին է արժանացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: