«Կատարյալ երջանիկ լինելու համար մեկ բան է պակասում»․ Անի Քրիստին դարձավ 36 տարեկան․ ահա թե որն է երգչուհու միակ երազանքը

Անի Քրիստին օրերս տոնել է իր երեսունվեցամյակը։

Ամերիկայում բնակություն հաստատած երգչուհին նշել է, որ, առհասարակ, ծննդյան օրերը սիրում է և այն մշտապես փորձում է տոն դարձնել։

Սակայն այս անգամ ցանկություն և տրամադրություն չի ունեցել այն մեծ շուքով նշելու, տոնելու, այլ հավաքվել են ամենամտերիմներով, մարդիկ, որոնց հետ Անին տասնհինգ և ավելի տարվա պատմություն ունի։

Երգչուհին խոսելով երազանքների մասին՝ նշել է, որ ամեն բան  կարծես թե ունի և կատարյալ երջանիկ լինելու համար նրան պակասում է միայն մեկ բան՝ մայրանալ։

Անի Քրիստին հավելել է, որ կանայք մայրական բնազդով ծնվում են, սակայն մայր կոչվելու համար հարկավոր է, որպեսզի հասունանա ժամանակը, իսկ երգչուհու խոսքով՝ այն իր մոտ արդեն հասունացել է և ինքը պատրաստ է մայր դառնալուն և այս պահին նրա միակ ցանկությունը հենց դա է։

Понравилась статья? Поделиться с друзьями: