Հայաստանում, վերջին երկու տարվա ընթացքում,ակտիվ շինարարություն է ընթանում։ Կառուցվում են, բարեկարգվում են փողոցներ,աjգիներ,մեծ ճանապարհներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կիսվում ճանապարհաշինային լուսանկարներով և հոլովակներով,որոնցում օգտագործում է #կառուցենքհայաստանընորովի հեշթեգը։
Այսօր նա կիսվել է Վանաձորի մասին հոլովակով,որից պարզ է դառնում,որ վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենում Վանաձորի գլխավոր փողոցներում։Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար՝ Սուրեն Պապիկյանը ևս իր էջում տարածել է այդ տեսանյութը։
Նախարարի էջից պարզ է դառնում,որ վերանորոգվում են մի շարք գյուղերի ճանաարհներ։ Ճանապարհների բարեկագումը ոչ միայն կնպաստի տուրիզմի զարգացմանը,այլ նաև հարմարություններ կստեղծի մարզերի բնակիչների համար։
Անանցանելի ճանապարհները շատ հաճախ բարդություններ են առաջացնում թե գյուղերում և թե որոշ քաղաքներում։ Բացի ճանապարհներից վերանորոգվում են նաև մշակութային տներ։ Մազերում մշակույթային կյանքը պետք է ակտիվանա,որպեսզի մարդիկ որևէ մշակութային հանգիստ նախընտրելու դեպքում,ստիպված չլինեն հասնել Երևան։
Ինչպես նաև դա կարևոր է տուրիստների համար,որպեսզի նրանք ծանոթանան հայկական ավանդույթներին ու մշակույթին։ Պետությունը այս խնդիրը կարևորում է,և մեծ ուշադրություն է հատկացնում քաղաքաշինությանւ ու գյուղաշինությանը։