«Կապիտուլյանտական լկտիությունը սահմաններ չի ճանաչում»․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այժմ հանդիսանում է «Պատիվ ունեմ» դաշինքի վառ ներկայացուցիչ։

Նա ֆեյսբուքյան հաշվում հերթական գրառումն է կատարել ՝լի քննադատություններով, վիրավորական խոսքերով։Գրառման մեջ անդրադարձ է կատարել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող այսօրվա խառնաշփոթին, որի լուծումը, կարծես թե, չի նշմարվում։

Նա գրել է, որ բոլորովին էական չէ, թե մոտ օրերս Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի, դատարանի վրա ճնշման գործադրումն ակնհայտ է։ «Լավ եք անում վաճառեք Հայաստանը և Արցախը, ամբողջությամբ։

Երկրը դարձրեք միջազգային փալաս, իսկ հետո փախեք երկրից»,- գրել է Արտակ Զաքարյանը և հավելել, որ Սահմանադրական դատարանի կամ որևիցե դատավորի նկատմաբ ճնշման կիրառում ի վնաս երկրի է։ Ճնշումները թունավորում են երկիրը։

Նշել է, որ եթե որևէ երկրում դատարանի հասցեին նմանատիպ սպառնալիքներ հնչեին, համապատասխան մարմիններն անմմիջապես կզբաղվեին այդօրինակ անձով։ «Կապիտուլյանտական լկտիությունը սահմաններ չի ճանաչում»,-ավարտել է գրառումը նախկին փոխնախարարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: