Անի Երանյանը ամենաշատ քննարկված ու քննադատված դերասանուհիների շարքին է դասվում։ Անին վերջին տարիներին մի քանի անգամ արտաքին մեծ փոփոխություններով ներկայացավ, որի համար հաճախ էր քննադատվում։
Նա քնադատություններին որևէ կերպ չէր արձագանքում։ Փոխարենը եկավ մի ժամանակաշրջան, երբ կրկին դերասանուհին հանդես եկավ կանացի գրավիչ կերպարներով։
Անի Երանյանն է՛լ ավելի է գեղեցկացել։ Նա այս շրջանում հանդես է գալիս մի քանի նախագծերում, որոնք նկարահանվում են Ամերիկայում։ Եվ ահա դերասանուհին նոր հոլովակ է հրապարակել, որն իր հերթական ֆոտոշարքից է արվել։ Անին հիանալի տեսք ունի։
Նա կրում է ոճային հագուստ, որն անչափ սազում է նրան։ Դերասանուհու նոր հրապարակումն արժանացել է մեծաքանակ հավանումների, իսկ մեկնաբանությունների բաժնում կարելի է գտնել ավելի շատ հիացական գրառումներ, որտեղ հիանում ու հաճոյախոսում են դերասանուհուն։
Ստորև բերված տեսանյութում առաջարկում ենք դիտել Անիի նոր հրապարակումը և վայելել նրա գեղեցիկ, ոճային կերպարները։