Հայկական սեղանի համեղագույն ուտեստներից մեկն էլ կանաչ լոբին է։ Հին ժամանակներից սկսած հայերը մշտապես իրենց հատկացված փոքր հողակտորի վրա գտել են մի հատված, որտեղ աճեցրել են կանաչ լոբի, ապա ընտանիքով ճաշակել այն։ Ներկայացնում ենք կանաչ լոբով համով ուտեստ։
Այն իրենից ներկայացնում է բանջարեղենների հետ խառնուրդ։ Ոչ միայն անչափ համով է, այլև՝ չափազանց օգտակար։ Այն կարելի է համարել հաճելին օգտակարի համադրությամբ ուտեստ։Տեղեկացնում ենք , որ պատրաստման հեշտ գործընթաց ունի։
Անհրաժեշտ է՝
Բուսայուղ — 4 ճ․գ․
Սոխ -1 հ․
Լոլիկ — 3 հ․
Տոմատ — 1 ճ․գ․
Կանաչ լոբի — 1 կգ
Ջուր — 100 մլ
Աղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի
Բուսայուղով տապակել սոխը, ավելացնել տոմատի մածուկը, կեղևազրկած լոլիկները , աղ անել և փակ կափարիչով եփել մոտ տասը րոպե: Լցնել հում լոբին, 100-150 մլ ջուր և փակ կափարիչով , միջին կրակով եփել այնքան մինչև լոբին եփվի՝ ըստ տեսակներ եփվում են տարբեր ժամանակահատվածում:
Վերջում ավելացնել կանաչիներն ըստ ճաշակի և հավկիթ՝ ըստ ցանկության: