Կանանց տոներին ընդառաջ նվեր Հռիփսիմե Հակոբյանից

Սիրված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը աշխատանքային ակտիվ գործունեության մեջ է․ նա նոր ստեղծագործություններ է ներկայացնում, մասնակցում տարբեր միջոցառումների և հանդես գալիս իր՝ մեկը մյուսից գեղեցիկ կատարումներով։

Եվ ահա երգչուհին նոր ստեղծագործույթուն է ներկակյացրել։ Հռիփսիմեն կանանց տոներին ընդառաջ իր երկրպագուներին նվեր է մատուցել։

Երգչուհին հանդես է եկել նոր երգի պրեմիերայով։ Նոր ստեղծագործությունը երգչուին նվիրել է մայրերին։ Այն գեղեցիկ, մեղեդային երգ է և կոչվում է` Մամ ջան։ Երգի խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Գուրո Գասպարյանին։

«Մա՛մ ջան, իմ արև ջան, օրհնությունն ես դու իմ, սիրուն ջան։ Մա՛մ ջան, հրեշտակս, քեզանով է երկարում կյաքս, ուժն ես, սիրո ուժն ես դու»,- հնչում են այս գեղեցիկ երգի բառերում։

Երգչուհին այն նվիրել է իր երկրպագուներին և կանանց տոներին ընդառաջ սիրով գեղեցիկ նվեր  մատուցել հայ մայրերին։ Գեղեցիկ երգն առաջակում ենք լսել  վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: