Կաթնաշոռային բուլկիներ, որոնք ուղղակի հալվում են բերանում․ նուրբ, փափուկ և անչափ համեղ

Ցանկանում ենք ձեզ ներկայացնել մի բաղադրատոմս, որին հետևելով կստանաք անչափ համով, կաթնաշոռի միջուկով բուլկիներ, որոնք կստացվեն փխրուն և բերանում հալչող քաղցրավենիք։ Այն համտեսեք նախաճաշին և երեկոյան լավ ժամանակ անցկացնելելիս քաղցրացրեք ձեր սեղանը։ Պատրաստման պրոցեսը բավական դյուրին է։ Բուլկիները երկար ժամանակ չեն կորցնում փափկությունը և պահպանում են թարմ տեսքն ու համը։

Անհրաժեշտ է՝

Խմոր՝

Հավկիթ — 4 հ․

Կաթնաշոռ — 500 գ

Շաքարավազ — 350 գ

Սոդա — 1 թ․գ․

Ալյուր — 700 գ

Վանիլին, աղ — մեկական պտղունց

Միջուկ՝

Սերուցքային կարագ — 150 գ (փափկեցված)

Շաքարի փոշի

Հավկիթները, շաքարավազը, սոդան, աղը և վանիլինը հարել այնքան, մինչ կստանաք սպիատակավուն զանգված։ Ստացվածը միացնել կաթնաշոռին։ Կաթնաշոռը նախապես պատառաքով լավ փափկեցնել։

Խառնել և ավելացնել ալյուր։ Ալյուրը ճիշտ կլինի անցկացնել մաղով։ Խառնել, ստանալ փափկավուն, չկպչող խմոր, որն անհրաժեշտ է բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել, առատ կարագ քսել, մի փոքր ալյուր շաղ տալ և ռուլետի տեսք տալ։

Կտրատել գաթայի համար նախատեսված դանակով, ապա քսել ձվի դեղնուց։ Թխել 180 աստիճան տաք ջեռոցում՝ մինչ վարդագունելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: