Ծնվել է Վաչե Ամարյանի երրորդ բալիկը, երգիչը տեսանյութ է հրապարակել․ ահա թե ինչ սեռի է նորածինը

Վաչե Ամարյանը ամիսներ առաջ հայտնել էր այն մասին, որ իրենց գեղեցիկ ընտանիքում նոր համալրում է սպասվում։ Երկու տղաների մեծացնող ծնողները նոր բալիկի էին սպասում։

Ճիշտ է, Վաչեն տեսանյութի միջոցով ցույց էր տվել բալիկի սեռը պարզելու տոնական արարողությունից որոշակի հատվածներ, սակայն այնուամենայնիվ պահել էր ինտրիգը՝ այդպես էլ չհայտնելով բալիկի սեռը։

Այսօ արդեն երգիչը հայտնել է, որ իր բալիկը ծնվել է։ Նա աղջիկ է։ Վաչե Ամարյանը գրել է․ «Մե քեֆ, մե ուրախություն, իմ տան թագուհին ծնվեց»։

Վաչեն նաև փոքրիկ դրվագ է հրապարակել իր նորածին բալիկի մասնակցությամբ։ Տեսանյութի վրա երգիչը որոշակի տեղեկություններ է գրել բալիկի ծննդյնա մասին՝ նրան բարի գալուստ և աշխարհում նրա մուտքը բարի մաղթելով։


Ըստ այդմ, պարզ է դառնում, որ բալիկը լույս աշխարհ է եկել կեսգիշերից հինգ րոպե առաջ՝ 23։55։ Վաչեի տեղադրած փոքրիկ տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: