Մոնիկա Նազարյանը մեր նորահայտ երգչուհիներից է, ով երգարվեստի ասպարեզ մուտք գործեց ժողովրդական, աշուղական կատարումներով ու սիրվեց իր քաղցր ձայնի ու գեղեցիկ մատուցման շնորհիվ։ Մոնիկա Նազարյանը մեկ անգամ չէ, որ շնորհակալություն է հայտնել իր հանդիսատեսին ցուցաբերած ջերմության համար։
Մոնիկա Նազարյանը նախորդ տարվա ամռանը ընտանիք էր կազմել։ Դրանից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ երգչուհին սպասում է առաջնեկին։ Լուրը հայտնի դարձավ երգչուհու հրապարակած լուսանկարներից ու ֆոտոշարքերից։
Այսօր արդեն երգչուհին հրապարակում է արել, որով տեղեկացնում է, որ լույս աշխարհ է եկել իր առաջնեկ բալիկը։ Բալիկը ծնվել է հենց այսօր՝ մարտի երեսունին։
Մոնիկա Նազարյանի հրապարակումից պարզ է դառնում, որ բալիկը աղջնակ է, ում ծնողները որոշել են անվանել Վիկտորյա։ Շատ օգտատերեր ջերմորեն շնորհավորել են սիրելի երգչուհուն՝ նկատելով, որ Վիկտորյա նշանակում է հաղթանակ։
Բազմաթիվ շնորհավորական ու ջերմ խոսքերին միանում ենք նաև մենք՝ սիրված երգչուհուն երջանիկ մայրություն մաղթելով։