Երեխայի լույս աշխարհ գալը ամենաուրախ և ամենաերջանիկ առիթներից է։ Հենց փոքրիկներն են, որ շարունակում են մեզ և ապացուցում, որ կյանքը հիասքանչ է, իսկ հիասքանչ է հենց նրանց գոյությամբ և նպատակն էլ ապրելու հենց նրանք են։
Օրերս լույս աշխարհ է եկել Սամվել Ալեքսանյանի թոռնիկը։ Գործարարի դուստրը՝ Լուսինը, հայտնել է, որ ծնվել է իր առաջնեկը։ Լուսինը դուստր է ունեցել, ում շնորհել է Կարինա անունը։
Ալեքսանյանի դուստրը համացանցային տիրույթում ակտիվ է և երբեմն հրապարակումներ է կատարում և հանրությանը հաղորդակից դարձնում իր կյանքի կարևորագույն իրադարձություններին։
Լուսինը ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Ամերիկայում, որտեղ էլ լույս աշխարհ էբերել փոքրիկին։ Նա հանրայանցրել է փոքրիկի, իր և ամուսնու ձեռքերի լուսանկարը, որին կից գրել է․ «Բարի գալուստ աշխարհ, մեր փոքրիկ հրեշտակ Կարինա»։
Շնորհավորում ենք ընտանիքին և խաղաղ մանկություն մաղթում փոքրիկին։ Իսկ վարը ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել նոր մայրացած Լուսինի հրապարակումը։