Այսօր լույս աշխարհ է եկել հանրահայտ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի և պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանի առաջին բալիկը։ Երեխան տղա է։ Նրա անունն ընտրել է մայրիկը՝ որդուն անվանակոչելով ամուսնու երկրորդ անունով՝ Վիկ։
Վախթանգը նախկինում ամուսնացած էր ազգությամբ ռուս կնոջ հետ։ Նրանք երկու որդի ունեն։ Նորածին Վիկը հայտնի բռնցքամարտիկի երրորդ որդին է։,
Վախթանգն ու Ջավահիրը ընտանիք են կազմել նախորդ տարվա հոկտեմբերի հենց առաջին օրը՝ մեկին։ Նախապես պլանավորված հարսանեկան արարողությունը չեղարկվել էր ընթացող պատերազմի պատճառով։
Զույգը սահմանափակվել էր եկեղեցական համեստ արարողությամբ։ Հատկանշական է, որ ծնողները կարևորել են իրենց որդու քաղաքացիության հարցը՝ որոշելով, որ նա անպայմանորեն պետք է լինի Հայաստանի քաղաքացի։
Նշենք, որ օրեր առաջ զույգը ընտանեկան համատեղ լուսանկարներ էր հրապարակել Ամերիկայի Սանտա-Մոնիկա բնակավայրից։
Բարի գալուստ և խաղաղ մանկություն մաղթենք նորածին բալիկին՝ շնորհավորելով երջանիկ ծնողներին այս գեղեցիկ առիթի կապակցությամբ։