Ծնվել է հայտնի դերասան Վարդան Հովսեփյանի երկրորդ բալիկը․ մանրամասներ

Հայտնի դերասաններից Վարդան Հովսեփյանը տարիներ առաջ իր կյանքն ընտանեկան կապերով կապել է Կարինե Նուրիջանյանի հետ։

Նրանք իրենց համատեղ կյանքում մինչ այս մեկ որդի են ունեցել, իսկ օրերս նրանց երիտասարդ ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով։

Վարդանն այսպիսով երկու բալիկի հայր է դարձել։ Այս միտքը նրան լրացուցիչ պատասխանատվություն ու հրճվանք է պարգևում։ Բալիկը երեք կիլոգրամ քաշով և հիսուն սանտիմետր հասակով է ծնվել։ Երեխան տղա է։

Նշենք, որ Վարդանի առաջնեկի անունը Մաքս է։ Մաքսը սեպտեմբերին կբոլորի ծննդյան երեք տարին։ Նրան ծնողները վերջերս մկրտել են։

Վարդանը խոստովանել է, որ իր կյանքում գլոբալ առումով շատ բան է փոխվել հայրիկ դառնալուց հետո։ Նա ավելի հաճախ է հաղորդակցվել սկսել Աստծո հետ։

 

Վարդանն այն արտիստներից է, ով բացի դերասանական գործունեությունը նաև այլ գործերով է զբաղվում, որպեսզի կարողանա ապահովել ընտանիքի ֆինանսական կայունությունը։ Նա չի խուսափում աշխատանքից։

Понравилась статья? Поделиться с друзьями: