Խանամիրյան Վահեյի ու Մուրադյանի Լիլիթի կյանքում մեծ փոփոխություն է եղել։ Նրանք, որ արդեն իսկ մի չքնաղ դստրիկի ծնողներ են, վերստին վայելել են ծնող դառնալու բերկրանքը։ Այս մասին տեղեկությունը Լիլիթը նախապես հանրայնացրել էր իր ինստագրամյան հարթակում։
Նա տեղադրել էր իրենց դստրիկի հերթական տարեդարձից մի ուշագրավ հատված։ Առաջնեկի ծննդյան օրն էլ Լիլիթը որոշել էր անակնկալ մատուցել իր աղջկան ու ամուսնուն։ Նա միջոցառման մի հատվածը նվիրել էր՝ ինքնատիպ կորպով ասելու, թե ինչ սեռի բալիկ են իրենք ունենալու առաջիկայում։
Ահա մարտի մեկին լույս աշխարհ է եկել Լիլիթի ու Վահերի երկրորդ բալիկը, որը տղա է։ Լիլիթը այդ մասին տեղեկացրել է հնեց հիվանդանոցից՝ բալիկի լույս աշխարհ գալուց հետո։ Նա իր ինստագրամյան պատմություններում շնորհակալություն է հայտնել իր համար մտածող և шղոթող բոլոր-բոլորին։
Լիլիթն ասել է, որ իրենց տղան վերջապես ծնվել է, ինքը գտնվում է հետվիրահատական փուլում, իր մոտ ամեն ինչ լավ է։