Ծնվել է դերասաններ Վահան Միրաքյանի և Ռուզաննա Մանուչարյանի առաջնեկը

1 ամիս առաջ դերասաններ Վահան Միրաքյանը և Ռուզաննա Մանուչարյանը ներկայացրել էին ֆոտոշարք՝ անմահացնելով մայրության հրաշալի ժամանակահատվածը։ Ֆոտոշարքին և հարցազրույցին անդրադարձել էինք։

Օրերս լույս աշխարհ է եկել դերասանների առաջնեկը։ Նրանք դուստր են ունեցել և անվանակոչել Վիկտորյա։ Ավելի վաղ ամուսինները հարցազրույց էին տվել։ Ռուզաննան խոսել էր մայրական զգացոցողություններից։

Նշել էր, որ փոքր-ինչ անհանգստություն ունի, սակայն հոգեպես ամբողջովին պատրաստ է դիմավորելու երեխային։ Եվ անհամբեր է սպասում հրաշքի լույս աշխարհ գալուն։ Ռուզաննան ասում է, որ թեստի պատասխանը տեսնելուց հետո բոլորն անհամբեր սպասում են հանդիպմանը։

Պատմել էր, որ շատ նվերներ են ստացել և քիչ բան է մնում գնելու բալիկի համար։ Քանի որ 1-ին բալիկն է, ցանկանում են, որ ամեն բան ունենա։

Դերասանուհին կարծում է, որ այդչափ նվերները, երևի թե, չհասցնեն օգտագործել։ Շնորհավորում ենք դերասան ամուսիններին և բալիկին ցանկանում առողջ ու անհոգ մանկություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!