Ծնվել է Գարիկ Պապոյանի երրորդ երեխան․ ահա, թե ինչ հետաքրքիր անուն են շնորհել փոքրիկին

Ծնվել է Գարիկ Պապոյանի և Մարիաննայի 3-րդ բալիկը։ Նրանք արդեն 3 դուստր ունեն։ Ծնողները երեխային հետաքրքիր և շատ գեղեցիկ անունով են կոչել՝ Ագաթա։

Նրանց մյուս երկու դուստրերը նույնպես գեղեցիկ անուններ ունեն․ յոթամյա Ամելին և չորսամյա Ադանեն։ Ագաթան ծնվել է օրեր առաջ, սակայն ամուսինները չեն հանրայնացրել ընտանեկան այդ իրադարձությունը։

Ինչպես հայտնի է, Գարիկը չի սիրում ընտանեկան ոչինչ հանրայնացրել և ցույց տալ։ Ամիսներ առաջ, երբ տարածվեց լուրն այն մասին, որ Գարիկը շուտով երրորդ բալիկին կունենա, ամուսինները շարունակեցին լռել և ոչինչ չհանրայնացնել։

Գարիկը և Մարիաննան օրինակել հայ ընտանիք են և նրանցից շատ բան կարելի է սովորել։ Այս տարի նրանք տոնում են իրենց ամուսնության 9 տարին։

Չսիրելով խոսել անձնական կյանքից՝ այնուամենայնիվ, Գարիկը մի առիթով խոսել է ընտանիքի մասին, կարևորել ընտանիքի դերը, երեխաների ճիշտ դաստիարակությունը և ընդգծել, որ դուստրերից շատ բան է սովորել։ Շնորհավորում ենք և մաղթում առողջություն ու խաղաղ երկինք։

Понравилась статья? Поделиться с друзьями: