Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Վանիկ Մարգարյանի քույրը

Այսօր ուրախալի լուր է հանրայնացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատանը լույս աշխարհ է եկել մի չքնաղ աղջիկ, ով Վանիկ Մարգարյանի քույրիկն է։ Վանիկը զինծառայության ընթացքում եղել է վարորդ և հետախույզ։

Վանիկը արցախյան վերջին պատերազմի մեր թանկագին կորուստներից է։ Նա ընկերներին հաց ու ջուր է հասցրել, ապա մասնակցել է Շուշիի պաշտպանությանը՝ անմահանալով հենց այդտեղ։

Ամիսներ անց Վանիկի ծնողները մի նոր էակի նոր կյանք պարգևելու ողջունելի և օրինակելի որոշում են կայացրել։ Նորածին աղջնակին ծնողները Վանե ե անվանել։

Նորածին Վանեին ու նրա հերոսածին մայրիկին այսօր հիվանդանոց այցելության են գնացել Կոտայքի մարզպետի ներկայացուցիչները՝ բալիկին ու մայրիկին նվերներ ու ոգևորող և հիացմունքի խոսքեր փոխանցելու։

Բալիկը լույս աշխարհ է եկել երեք կիլոգրամ քաշով։ Փոքրիկ Վանեին այցելել է նաև Նոր Գյուղ համայնքի հոգևոր հովին Տեր Աբգարը՝ օրհնելով նորածին փոքրիկին։

Վանեի մայրիկի՝ Կարինե Հարությունյանի առողջությունը կարգին է։ Ընտանիքն ապրում է Ջրաբեր համայնքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: