Ծնվել է արցախյան վերջին պատերազմում անմահացած Գարիկ Հովհաննիսյանի եղբայրը՝ կրտսեր Գարիկը

Գարիկ Հովհաննիսյանը ծնունդով Գեղահովիտ համայնքից էր։ Նա դեկտեմբերի իննին կբոլորեր ծննդյան քսան տարին։ Դպրոցից հետո Գարիկը մեծ ոգևորությամբ է մեկնել զինծառայության՝ ծառայությունն անցկացնելով Ջրականում։

Լինելով ընդամենը ամիսների զինծառայող, Գարիկը մեծ ակտիվությամբ ներգրավվել է Ջրականի պաշտպանական մարտերին, երբ մեկնարկել է պատերազմը։

Գարիկն ու նրա զինընկերները խարդավանքի զոհ են դարձել, քանի որ նրանց է մոտեցել հայկական զինվորական հագուստով մի ջոկատ, որը հետո պարզվել է, որ հակառակորդինն է։

Իր շատ հասակակիցների նման, Գարիկը ևս անմահացել է մարտերի ժամանակ՝ ամփոփվելով Գեղհովիտի համայնքային գերեզմանատանը։ Գարիկի կողքին են հանգչում նաև նրա դասընկերներից երկուսը։

Գարիկի մայրը՝ տիկին Սուսաննան, որոշել է նոր ծնունդով պատասխանել ճակատագրի այսչափ անարդարությանը։

Նա լույս աշխարհ է բերել նոր բալիկի, որին դարձյալ Գարիկ են կոչել։ Գարիկի քույրերը՝ Գայանեն ու Աննան մեծ սիրով են եկել իրենց փոքրիկ եղբորը դիմավորելու։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!